Փոխարժեքներ
29 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Այս առումով պետք է փաստեմ՝ հեղինակը երբեք իր հարցազրույցներում կամ հրապարակումներում նման բան չի հայտարարել։ Ավելին, մասնագիտորեն չի զբաղվել 1915 թ-ի Հայոց ցեղասպանության խնդիրներով։ Ուսումնասիրության տեսադաշտում իսկապես Օսմանյան ռազմական նախարար Էնվեր փաշան էր, բայց բացառապես 1920-1921-ականներին բոլշեւիկների հետ նրա համագործակցության համատեքստում։ Ուստի հայկական ԶԼՄ-ներում օգտագործվում է փաստերը խեղաթյուրելու եւ պատմությունը խեղաթյուրելու կոպիտ հնարք: Թե ինչու հենց հիմա Երեւանում որոշեցին հիշել այդ մասին, հատուկ վերլուծություն պահանջող հարց է: Բայց իրավիճակը պարզ դարձնելու համար հեղինակը որոշել է մի հատված բերել Էնվեր փաշայի վերաբերյալ իր հրապարակումներից մեկից:
«Օսմանյան կայսրության դեկրետով Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության կապիտուլյացիայից հետո «միություն եւ առաջադիմությւոն» կուսակցության առաջնորդները եւ Օսմանյան կառավարության ղեկավար գործիչներ Էնվերը, Թալեաթը, Նազիմը, Ջեմալը, Բեհաեթդին Շաքիրը եւ այլք դատապարտվել են` Թուրքիային պատերազմի մեջ ներքաշելու մեղադրանքով: Նրանք հեռակա դատապարտվել են մահապատժի։ Էնվերին ու Թալեաթին` պաշտպանության ու ներքին գործերի նախկին նախարարներին, գերմանացի սպաներին հաջողվել է սուզանավով Օդեսա հասցնել: Ըստ գրքից գիրք ամենաշատ շրջանառվող վարկածներից մեկի՝ իբր թուրքերը Օդեսայից տեղափոխվել են Գերմանիա։ Սակայն Կ.Իսխակովը՝ Ղրիմում այդ ժամանակահատվածի բազմաթիվ իրադարձությունների ականատեսը, «Հուշերում» պնդում է՝ 1918 թ-ի հոկտեմբերին Էնվերն ու Թալեաթը, ժամանելով Ղրիմ, փոխել են հետագա տեղաշարժերի երթուղիները: Թալեաթը մեկնել է Մոսկվա՝ հույս ունենալով օգտագործել կապերը մոսկովյան բոլշեւիկների վերնախավի հետ, որոնք ձեռք էին բերվել դեռ նախապատերազմյան շրջանում` իր նախկին խորհրդական Պարվուսի օգնությամբ: Ինչ վերաբերում է Էնվերին, ապա նա էլ, ըստ թուրք պատմաբան Ալան Մուրհեդի, որոշ ժամանակ բնակվել է Թեոդոսիայում` «Աստորիա» հյուրանոցում, որտեղից նրան հաջողվել է կապ հաստատել գեներալ Դենիկինի հետախուզության հետ: Գեներալ Իվան Էրդելին, որը 1919 թ-ի հունվարից գեներալ Դենիկինի կողմից գործուղվել է Անդրկովկաս` անգլիական հրամանատարության ներկայացուցիչների հետ կապ հաստատելու համար, Էնվերին չի հանձնել վերջիններիս դատին, այլ տեղափոխել է Ղարաբաղ:
1918 թ-ի մայիսի 28-ին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հռչակումից անմիջապես հետո 1918ի հունիսի 4-ին Ադրբեջանի Հանրապետության եւ Օսմանյան կայսրության միջեւ կնքվեց բարեկամության եւ համագործակցութայն պայմանագիր: Այդ պայմանագրով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր «զինված ուժով օգնություն ցուցաբերել Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը»: Բայց խնդիրն այն էր, որ 1919-1920-ականներին պաշտոնական Բաքուն կողմնորոշվում էր դեպի սուլթանական Ստամբուլ, այլ ոչ թե Անատոլիայում ուժ ստացած Մուստաֆա Քեմալ: Ուստի Ադրբեջանը կարծես «կախվել» էր Ստամբուլի եւ Անկարայի միջեւ: Հենց այդ «միջանցքում» էլ փորձում էին խցկվել Թալեաթն ու Էնվերը: Նրանք բոլշեւիկներին առաջարկում էին սեփական ուժերով տապալել «բուրժուական Մուսավաթի» իշխանությունը, Մոսկվայի հետ կնքել «ռազմավարական դաշինք», իսկ հետո Բաքվի պլացդարմից «ազատագրական արշավով» շարժվել դեպի Անատոլիա:
Կար պատճառ։ 1920 թ-ի մարտի 16-ին անգլիական զորքերը գրավեցին Օսմանյան կայսրության մայրաքաղաք Ստամբուլը։ Մուսթաֆա Քեմալը դիմել էր Կրեմլի օգնությանը։ 1920 թ-ի գարնանը ՌԿԿ(բ) ԿԿ Կովկասյան բյուրոն պայմանագիր է կնքում Քեմալի հետ. «անգլիացիների դեմ օգնության դիմաց թուրք ազգայնականները համաձայնում են օգնել Ադրբեջանում Կարմիր բանակին»: 1920 թ-ի ապրիլի 26-ին Կարմիր բանակի ստորաբաժանումները հատում են Ադրբեջանի սահմանը, սիկ ապրիլի լույս 28-ի գիշերը ադրբեջանական կառավարությունը Բաքվի իշխանությունը հանձնում է տեղի կոմունիստներին: 1920 2-ի մայիսին հույները հարձակոման անցան Թուրքիայում։ Քեմալը ստիպված էր կռվել երկու ճակատով` հույների եւ անգլիացիների դեմ։ Դրա համար էլ նա հաշվարկարկում էր՝ Ադրբեջանի ազգային բանակի ստորաբաժանումները կուղեւորվեն իր բանակին օգնելու: Դրա վկայությունն են ՌԿԿ(բ) Կենտկոմի քաղբյուրոյի 1920 թ-ի մայիսի 15-ի նիստի նյութերը, որոնցում «Խալիլ փաշայի մասին» հարցի վերաբերյալ բանաձեւում ասվում է. «Եթե ընկեր Չիչերինն անհրաժեշտ կգտնի հնարավոր համարել Խալիլ փաշայի ընդունելությունը ընկեր Լենինի մոտ»: Հենց այդ շրջանում Կրեմլը որոշում կայացրեց ռազմական օգնություն ցուցաբերել Մուստաֆա Քեմալին։ Նրան ուղարկվել է 6 հազար հրացան, 5 միլիոն փամփուշտ, 17.600 հրետանային արկ, ինչպես նաեւ 1 միլիոն ռուբլի ոսկի: Միեւնույն ժամանակ Էնվեր փաշան Կրեմլից ստացել է 400.000 գերմանական մարկ` «անձնական կարիքների եւ քաղաքական ակտիվության վճարման համար»:
Բաքվում կայացած Արևելքի ժողովուրդների առաջին համագումարում ընդունվեց մի բանաձեւ, որը կոչ էր անում Էնվերի նման գործիչներին «գործով ցույց տալ, որ պատրաստ են ծառայել աշխատավոր ժողովրդին եւ փոխհատուցել անցյալի կեղծ քայլերը»։ 1921 թ-ի հոտեմբերին Էնվերը տեղափոխվում է Բաթում` Թուրքիայի հետ սահմաններին մոտ, որպեսզի այնտեղից արշավանք սկսի Անատոլիա «Արեւմտյան ճակատում Քեմալի պարտության դեպքում»: Այնտեղ Էնվերն անցկացնում է իր ստեղծած, այսպես կոչված, «ժողովրդական Խորհրդային կուսակցության» համագումարը: Նա հայտարարում է՝ պատրաստ է դառնալ «Արեւելքում սոցիալիստական հեղափոխության առաջամարտիկը, որի արդյունքը կլինի Խորհրդային Թուրքիայի ձեւավորումը»: Սակայն 1921ի սեպտեմբերի 13-ին Զաքարիայի ճակատամարտում Քեմալը հաղթանակ տարավ հունական բանակի նկատմամբ: Դա թուրք ազգայնականների ռազմական եւ քաղաքական հաղթանակն էր, որոնք հետագայում Էնվերին շանս չէին թողնում մնալ թուրքական քաղաքականությունում»:
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի