Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Նաֆթալի Բենեթն այսօր` հուլիսի 2-ին, հայտարարել է, որ Covid-19 վարակը նոր թափով վերադարձել է երկիր և դարձել ավելի մասշտաբային. տեղեկացնում է yerkir.am-ը` EADaily –ին հղումով;
«Համաճարակը վերադարձել է և դարձել ավելի մասշտաբային: Մենք գերազանցել ենք առաջին ալիքի գագաթնակետերը: Մեծ ժանտախտը վերադարձել է: Երիտասարդ մարդկանց օրգանիզմները սովորաբար հեշտ են հաղթահարում այս վիրուսը: Խնդիրն այն է, որ վիրուսը փոխանցվում է տարեցներին: Այդ պատճառով խնդրում եմ` երբ գնաք տատիկին ու պապիկին այցելության, նրանց հետ շփվեք բացառապես բաց տարածքում ` այգում, բակում, բաց օդին: Այդպես կնվազի նրանց վարակելու հնարավորությունը»,- ասել է Բենեթը:
Նախօրեին նա հայտարարել էր Covid-19-ի տարածման դեմ պայքարի «այլընտրանքային հասարակական կաբինետի» ստեղծման մասին, որում ընդգրված են առողջապահության բանագավառի փորձագետներ, պետական կառավարման ոլորտի և բիզնեսի ներկայացուցիչներ:
«Նոր կառույցը կձգտի օգնություն ցուցաբերել իշխանություններին որոշումների կայացման հարցում և կմոտիվացնի գործողությունները` ուղղված Իսրայելի քաղաքացիների առողջության պաշտպանությանը»,- հայտնել էր Բենեթը:
Հուլիսի 2-ի դրությամբ` Իսրայելում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 26400 դեպք, 324 պացիենտ մահացել է:
Այն, որ Իսրայելում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ բռնկումը, հունիսի 25-ին հայտնել էր երկրի առողջապահության նախարարության հանրային առողջապահության ծառայության ղեկավար Սիգալ Սադեցկին: Իսրայելական Ynet լրատվական կայքին տված հարցազրույցում նա մեկնաբանել էր հիվանդացության վերջին տվյալները, զգուշացրել կարանտինային սահմանափակումների վերականգնման հնարավորության մասին և կոչ արել տարեցներին` չգնալ բազամամարդ վայրեր ու չօգտվել հասարակական տրանսպորտից: «Հնարավոր է` Իսրայելը ժամանակից շուտ դուրս եկավ կարանտինից և շատ արագ»,- նշել էր մասնագետը:
Հիշեցնենք, որ ապրիլի կեսից Բինյամին Նեթանյահուի կառավարությունը հետզհետե թուլացրեց կարանտինային ռեժիմը, ինչը հնարավորություն տվեց բացելու դպրոցները, գրասենյակները, խանութները, ռեստորաններն ու լողափերը: