|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Մաքուր Երկաթ» գործարանի/ընկերության տնօրեն Կարեն Հակոբյանը ինքնակամ ներկայացրել է Քննչական կոմիտե: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ շուրջ 2 ժամ պարզապես գտնվելով քննչական կոմիտեի շենքում, ներկայացնելով մի քանի դիմումներ առ այն, որ ինքնակամ ներկայացել է և ցանկանում է տեղեկանալ ինչի համար էր առաջացել նման անհրաժեշտություն, սակայն դրա վերաբերյալ չի ստացել որևէ արձագանք: Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեն որոշել է ձերբակալել գործարարին:
Միաժամանակ ՔԿ-ից հաստատեցին նշված տեղեկությունը հայտնելով. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, Կ․ Հակոբյանը, մեղադրյալի կարգավիճակով, ձերբակալվել է։ Այլ տեղեկատվություն, նախաքննության շահերից ելնելով, չի հրապարակվում»։