Փոխարժեքներ
14 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.65 |
EUR | ⚊ | € 411.49 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 493.9 |
GEL | ⚊ | ₾ 141.94 |
«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանին և ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանին կալանավորելու մասին որոշումները բողոքարկվել են։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը, որը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի եղբայրն է, ձերբակալվել է՝ մեղադրյալի կարգավիճակով։ Սույն գործով ձերբակալվել էր նաեւ Նարեկ Ամբարյանը։ Քննիչը միջնորդել էր նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը, ինչը բավարարվել էր, ըստ այդմ, Կարեն Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միոջոց է կիրառվել կալանավորումը երկու ամսով, Նարեկ Ամբարյանի նկատմամբ՝ մեկ ամսով։
Թե՛ Հակոբյանի, թե՛ Ամբարյանի պաշտպանները բողոքարկել են դատական ակտերը։ Հակակոռուպցիոն դատարանի խոսնակ Արմինե Նովրուզյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Կարեն Հակոբյանի կալանավորման որոշման դեմ բողոքը մակագրվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանին, իսկ Նարեկ Ամբարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը՝ դատավոր Կարեն Ամիրյանին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։