|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երեւան քաղաքի մերձակա` Խարբերդի ամառանոցների հարեւանությամբ գործող «Մաքուր երկաթ» գործարանն արտադրում է ֆերոմոլիբդեն, մաքուր մետաղական մոլիբդեն, իսկ ծխագազերից կորզում ռենիում: Արտադրության ընթացքում մթնոլորտ է արտանետվում ծծմբային անհիդրիդ եւ ազոտի օքսիդ, ինչի կապակցությամբ վերջերս իրենց դժգոհությունն էին հայտնել ամառանոցների բնակիչները:
Իսկ հիմա նույն գործարանը մտադիր է ընդլայնել իր արտադրությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը, 2011 թվականի օգոստոսի 11-ին «Գ. Նազարյան եւ ընկերներ» ՍՊԸ-ն կազմակերպել է հասարակական լսումներ` գործարանի թափոնների` մոլիբդենի, պղնձի, երկաթի միացությունների ստացման արտադրամասի աշխատանքային նախագծի վերաբերյալ:
«Մաքուր երկաթը» վերամշակում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պղնձամոլիբդենային կոնցենտրատը, որի արդյունքում տարեցտարի ավելանում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական ծավալները:
Այս մասին տեղեկացնում է «Էկոլուր» լրատվական կայքը: