Փոխարժեքներ
10 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 424.45 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 506.78 |
GEL | ⚊ | ₾ 141.79 |
Պուտինը ցանկություն է հայտնել, որ Անկարա այցի ընթացքում իր ինքնաթիռին ուղեկցեն ռուսական կործանիչները: Մերձավորարեւելյան the Middle East Eye թերթը գրում է՝ ՌԴ նախագահը զգուշանում է Թուրքիա թռիչքի ժամանակ ուկրաինական կողմի հնարավոր հարձակումներից: Պարբերականի աղբյուրները նշում են՝ այդ պահանջը դարձել է Պուտինի՝ Էրդողանի այցը հետաձգելու պատճառներից մեկը: Բանն այն է, որ ՌԴ օդատիեզերական ուժերի կործանիչների ուղեկցումը դժվար է իրականացնել. Թուրքիան ՆԱՏՕ-ի երկիր է, եւ նրա տարածքում տեղակայված են արեւմտյան ՀՕՊ համակարգեր, որոնք կարող են ռուսական մարտական ինքնաթիռները ճանաչել որպես սպառնացող թիրախներ: Թերթը նշում է՝ թուրքական կողմը հակաօդային պաշտպանության համալիրներ չի վերածրագրավորի հանուն Պուտինի այցի: Բացի այդ, Մոսկվան առանձին պահանջներ է ներկայացնում ռուսական պետության ղեկավարի գտնվելու վայրի նկատմամբ։ Թուրքիայի մայրաքաղաքի առաջատար հյուրանոցները պատկանում են ամերիկացիներին, եւ այնտեղ գտնվելը կարող է անվտանգ չլինել ՌԴ պատվիրակության համար։ ՌԴ-ից հյուրեր տեղավորելու հնարավոր տարբերակ կարող է լինել կառավարական հյուրատունը: Պուտինի այցը Թուրքիա սպասվում է հոկտեմբերի սկզբին։ Ընդ որումն Էրդողանի գրասենյակում նշել են՝ ՌԴ նախագահի ժամանման ստույգ ժամկետները դեռ համաձայնեցված չեն:
Աղբյուրը՝ topcor.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի