|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԶԼՄ-ները Բուլղարիայում ավելի քան 40 մարդու կյանք խլած ՃՏՊ-ի հիմնական վարկած են նշել մարդկային սխալը, հաղորդում է ՌԻԱ-ն։
Այս մասին հայտարարել է ազգային քննչական ծառայության ղեկավար Բորիսլավ Սարաֆովը։
«Տվյալ պահին մարդկային սխալի մասին վարկածը առաջնահերթ եւ հիմնական վարկածն է»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ ճանապարհային պայմանները կարող էին նպաստել վթարին։ Սարաֆովը հերքել է ահաբեկչության վարկածը։
Բուլղարիայի արեւմուտքում գտնվող Բոսնեկ գյուղի մոտ ավտոբուսի վթարի հետեւանքով, տարբեր տվյալներով, մահացել է 45 կամ 46 մարդ, այդ թվում՝ 12 անչափահաս։