Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 14-ին նախատեսված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ մամուլի ասուլիսը, ՌԲԿ-ին է հայտնել դրա պատրաստման ընթացքին ծանոթ երկու աղբյուր։
Այս տարի ասուլիսը տեղի է ունենալու ուղիղ կապի ապահովմամբ, ավելի վաղ հայտնել էր նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ըստ նրա, ժամկետն արդեն որոշված է։
Ասուլիսը և ուղիղ կապը կայանալու են նախագահական ընտրություններին ընդառաջ, որոնք նշանակված են 2024 թվականի մարտի 17-ին։ Վերջին նախագահական քարոզարշավից առաջ մամուլի ասուլիսը դարձյալ դեկտեմբերի 14-ին էր տեղի ունեցել։ 2017 թվականին Պուտինը հայտարարել էր, որ ընտրություններին մասնակցելու է որպես ինքնաառաջադրված թեկնածու։
Այս տարի համատեղ միջոցառումը կլինի առաջինը Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից ի վեր։ Անցյալ տարի Կրեմլը ուղիղ կապ կամ ասուլիս չանցկացրեց։
Վերջին անգամ պետության ղեկավարի ուղիղ կապը տեղի է ունեցել 2021 թվականի հունիսին, իսկ մամուլի ասուլիսը՝ դեկտեմբերին։