կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-31 12:43
Առանց Կատեգորիա

Ո՞րն է Եվրոպայում COVID-19-ի նոր բռնկումների պատճառը. ԱՀԿ-ն նշել է պատճառը

Ո՞րն է Եվրոպայում COVID-19-ի նոր բռնկումների պատճառը. ԱՀԿ-ն նշել է պատճառը

Եվրոպայի մի շարք երկրներում և հյուսիսային կիսագնդում COVID-19-ի նոր բռնկումները կապված են նրա հետ, որ երիտասարդները նվազեցրել են զգոնությունն ամառային ժամանակաշրջանում. այս մասին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ 

Նա, մասնավորապես, նշել է. «Վկայությունները խոսում են այն մասին, որ մի շարք երկրներում կորոնավիրուսի բռնկումներն արդյունք են նրա, որ երիտասարդները հյուսիսային կիսագնդում թուլացրել են իրենց զգոնությունն ամառային սեզոնին», ու հավելել՝  երիտասարդները և երեխաները ենթակա են կորոնավիրուսով վարակման, ինչի պատճառով էլ նրանք նույնպես պետք է դրսևորեն զգոնություն պանդեմիայի ընթացքում՝ կրելով դիմակ և պահպանելով սոցիալական հեռավորություն։