| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 3847 դիտում,
        
            3847 դիտում,  1 տարի առաջ - 2024-09-11 18:20
            1 տարի առաջ - 2024-09-11 18:20  
         
                
            Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հարավարևելյան Ասիա և Օվկիանիա կատարած իր 45-րդ արտասահմանյան առաքելական ուղևորության շրջանակում ժամանել է Սինգապուր: Դրա մասին հայտնել է The Straits Times պարբերականը՝ YouTube ալիքին կից հեռարձակմամբ։
Հռոմի պապը մտադիր է սեպտեմբերի 11-ին հանդիպել ճիզվիտների միաբանության անդամների հետ, իսկ սեպտեմբերի 12-ին Սինգապուրի նախագահ Թարման Շանմուգարաթնամի և վարչապետ Լոուրենս Վոնի հետ:
Ֆրանցիսկոսը պատմության մեջ Սինգապուր այցելած Հռոմի կաթոլիկ եկեղեցու երկրորդ առաջնորդն է, (1986 թվականին առաջինը եղել է Հովհաննես Պողոս Երկրորդը):
Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավարը ապրիլի 12-ին հայտարարել է, որ Հռոմի պապը սեպտեմբերի սկզբին ուղևորություն կկատարի ասիական երկրներ, հավելելով, որ առաքելական ուղևորությունը կտևի սեպտեմբերի 2-13-ը։ Ավելի վաղ քահանայապետն այցելել էր Ինդոնեզիա, Պապուա Նոր Գվինեա և Արևելյան Թիմոր։