կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-03 23:21
Աշխարհ

Հռոմի պապը պատմական այցով ԱՄԷ-ում է

Հռոմի պապը պատմական այցով ԱՄԷ-ում է
Հռոմի պապը երեք օրյա այցով ժամանել է ԱՄԷ: Դա համարվում է կաթոլիկ եկեղեցու առաջնորդի առաջին այցը Արաբական թերակղզի: Վաղը նախատեսվում է Հռոմի պապի հանդիպումը Աբու-Դաբիի արքայազն շեյխ Մուհամեդի հետ: Նախատեսվում է նաև հանդիպում իսլամական հեղինակավոր համալսարաններից մեկի ռեկտորի և մուսուլման կրոնական գործիչների հետ: Հռոմի պապաի պատվին Աբու-Դաբիում կազմակերպվել է մարդկության եղբայրությանը նվիրված գլոբալ գագաթաժողով, որին հրավիրվել են կրոնական առաջնորդներ ամբողջ աշխարհից: