Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, անդրադառնալով Մկրտիչ Մինասյանի այն հայտարարությանը, թե Կարեն Կարապետյանը կարճ ժամանակամիջոցում Հայաստանը կդարձնի Սինգապուր, ասաց. «Մեր խմբակցության պատգամավորները շատ են և տարբեր կարծիքներ կարող են ունենալ նաև քաղաքական գործընթացների վերաբերյալ: Պարոն Մկրտիչ Մինասյանը նկատի ունի, որ փոփոխությունները, որոնց մասին խոսեց նաև երկրի նախագահը, շատ արագ տեղի կունենան, և մենք այդ փոփոխությունները առօրյա կյանքում կզգանք»:
Նա հույս հայտնեց, որ նոր ձևավորվող կառավարությունն իր ծրագրերով կարող է իրականացնել այդ փոփոխությունները: «Հիմա Սինգապուրին կնմանեցնենք, թե` մեկ այլ երկրի կամ մեկ այլ հեղափոխությունների, դա թողնենք ապագային, որովհետև Սահմանադրության սահմանած 20-օրյա ժամկետում պետք է ձևավորվի կառավարություն, որից հետո նոր կառավարությունը պետք է ներկայացնի իր ծրագիրը: Երբ ծրագիրը մեզ` բոլորիս, հասանելի լինի, մենք միայն դրանից հետո կարող ենք գնահատականներ տալ»,- նշեց Սահակյանը:
Պատգամավորը չցանկացավ այս փուլում կանխատեսումներ անել, թե որ նախարարը կմնա իր պաշտոնում, որը կհեռացվի: «Չեմ կարծում, որ կանխատեսումներն այս փուլում ճիշտ են: Երբ ձևավորվի նոր կառավարությունը, այդ մասին կխոսենք: Հիմա կանխատեսումներ անելը կլինի անշնորհակալ գործ»,- ասաց Սահակյանը: