կարևոր
2860 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-09-11 14:08
Աշխարհ

Աթաթուրքի սուրն ընդդեմ Էրդողանի

Աթաթուրքի սուրն ընդդեմ Էրդողանի

Թուրքիայի ազգային պաշտպանական համալսարանի ցամաքային պատերազմի քոլեջում անսովոր իրադարձություն է տեղի ունեցել: Սկզբում շրջանավարտ սպաները երկրի նախագահի եւ մի շարք ավագ զորահրանատարների ներկայությամբ զանգվածաբար բարձրացրել են իրենց սրերը՝ վանկարկելով մ»ենք մուստաֆա քեմալի զինվորներն ենք, մենք աշխարհիկության պահապաններն ենք»: Այնուհետեւ նորակոչիկները հրապարակավ, ոչ ավանդական «աթաթուրքին հավատարմության» երդում են տվել, ինչը ոչ միանշանակ քաղաքական արձագանք է առաջացրել էրդողանի կողմից։ Դա հայտարարել է՝ «քոլեջն ու բանակը մաքրվելու են այն շրջանավատներից, ովքեր հավատարմության երդում են տվել աթաթուրքին՝ որպես «պակաս տգետներ», ինչը բուռն քաղաքական արձագանք է առաջացրել Թուրքիայում։ Որոշ քաղաքական գործիչներ կարծում են՝ այդպիսով ռազմական քոլեջի շրջանավարտներն ու նորակոչիկների մի մասը հրապարակավ երախտագիտություն են հայտնել ժամանակակից Թուրքիայի հիմնադրին։ Մյուսները ակցիան գնահատել են որպես «կառավարությանն անհնազանդության նշան եւ հիշեցնում են ռազմական հեղաշրջումները, որոնց ականատեսն է եղել Թուրքիան անցյալում»: Իրավիճակը մեկնաբանել է Ստանիսլավ Տարասովը։

«Սկսենք նրանից, որ կառավարությանը մոտ կանգնած թուրքական Hürriyet թերթը հայտնել է, որ ցամաքային ռազմական քոլեջն ավարտած սպաների վաշտի հրամանատարը հրաժարական է տվել։ Սակայն հայտնվել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքի «անսպասելի» հայտարարությունը, որը կարծում է՝ «թուրք սպաների ողջույնը հանրապետության հիմնադրին նրանց ավարտական արարողության ժամանակ նորմալ է եւ որեւէ արտառոց ենթատեքստ չի պարունակում»։ Ընդ որում, Չելիքը հավելել է. »լուրջ սխալ է նման գործողությունը բնութագրել որպես պետական հեղաշրջման նախապատաստություն, եւ այդ սպաների հասցեին ոչ մի վիրավորանք չի կարող ընդունվել, նրանք ներկայացնում են մեր երկրի ապագան»:

Այնուամենայնիվ, փորձագետներն այս հայտարարությունը գնահատել են որպես «ԱԶԿ-ում պառակտման ցուցադրում ոչ միայն բանակի, այլեւ աթաթուրքի պատմական ժառանգության քաղաքական գնահատման մեջ»: Մյուս կողմից, իշխող ԱԶԿ-ի միութենական Ազգայնական շարժում կուսակցության ղեկավար Դալաթ Բահչելին կասկածներ է հայտնել արարղության վերաբերյալ՝ համարելով, որ դա շրջանառության մեջ է դրվում ընդդիմության եւ խռովարարների քաղաքական կարգախոսը: Ինքը՝ Էրդողանը, ելույթ ունենալով իմամների եւ քարոզիչների դպրոցների աշակերտների 21-րդ համաժողովում, խոստացել է պատսխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր դիպլոմների հանձնման արարողության ժամանակ թրեր էին թափահարում: Նա հարցադրում է արել․ «Ո՞ւմ ուղղությամբ էին ուղղված այդ սրերը»։

Տարասովի խոսքով՝ տեղեկություններ են հայտնվել նաեւ այն մասին, որ իշխնություններն այդ միջադեպի մանրակրկիտ հետաքննություն են անցկացնում՝ «հեղաշրջում կամ ռազմական խռովություն նախապատրաստելու» կասկածանքով:

«Նրանց անհանգստացրել է այն, որ որոշ հրամանատարներ նախօրեին լքել են դիպլոմների հանձնման արարողությունը՝ հավանաբար իմանալով, որ ակցիան նախապես պատրաստվել է։ Մեկնաբանելով դա՝ թուրք քաղաքական գործիչների մի մասը սկսել է պնդել՝ «թւրքական ռազմական քոլեջներում պատրաստում են արդեն ոչ թե ռազմական սպաներ, այլ անկախ մտածողներ կամ քաղաքական հետազոտողներ», թեեւ «լեյտենանտները Թուրքիայում երբեք չեն ղեկավարել հեղաշրջումները», - ընդգծել է Տարասովը:

Իսկ եթե խոսենք ավելի լայն քաղաքական կոնտեքստից, ապա Էրդողանն ու նրա թիմը, Տարասովի կարծիքով, հաճախ սկանդալային են, բայց բաժանվում են «աթաթուրքի գաղափարական եւ քաղաքական ժառանգությունից»։

«Նույնիսկ արտահայտություն կա, որ նրա անունը «սրիկաների վերջին ապաստանն է»: Իրականում, իսկապես, քեմալի անունը, որի գաղափարները խորապես արմատավորված են թուրքական հասարակության մեջ, նրա մահից հետո տարբեր ուժերի համար տարբեր քաղաքական մանիպուլյացիաների գործիք է դարձել, այդ թվում՝ զինվորականների։ 1980 թ-ի պետական հեղաշրջման ժամանակ գեներալ Քենան Էվրենը աթաթուրքի անունով մահապատժի էր ուղարկում թուրք երիտասարդներին՝ «մեկը աջից, մեկը ձախից» սկզբունքով։ Իսկ զինվորականները 1997 թ-ին տապալեցին Էրբականի կառավարությունը նույնպես քեմալի անունով», - հավելել է քաղաքագետը։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն իր հայտարարության մեջ նշել է․  «միջադեպը հետաքննվում է, եւ պատասխանատու անձանց նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն կարգապահական օրենսդրության շրջանակներում»: «Դրան ավելացնելու ոչինչ չկա, բայց էրդողանն, այնուամենայնիվ, ահազանգեր է ստացել զինվորականների կողմից»,- ամփոփել է Ստանիսլավ Տարասովը։

 

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի