|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերը հրապարակած Wikileaks-ի կայքում հայտնված պոստերներից մեկում՝ սենյակի դարակներից մեկի վրա, դրված է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարը, իսկ պոստերի վրա գրություն կա`«Ժամանակն է բացել արխիվները»:
Թուրքական Vatan թերթը տեղեկացնում է, որ նկարն ուսումնասիրության նպատակով մեծացվել է. պարզվել է, որ այն պատրաստել են Agents of Chaos (Քաոսի գործակալներ) անվամբ հունական ուսանողական շարժման անդամները: Պատճառն Աթաթուրքի հանդեպ թշնամանքն է:
Նկարի հայտնվելը Wikileaks-ի կայքում թուրք մեկնաբանների քննարկման առարկա է դարձել: Ոմանք այն կապում են հայերի և հույների ցեղասպանության հետ Աթաթուրքի ունեցած կապի հետ: