|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Հնդկաստանի Գերագույն դատարանը մերժել է Գազայի հատվածում Հնդկաստանի կողմից Իսրայելին զենք վաճառելու և ռազմական օգնության սահմանափակման վերաբերյալ միջնորդությունը:
«Գերագույն դատարանը չի կարող միջամտել երկրի արտաքին քաղաքականությանը։ Իսրայել զենք են արտահանող Հնդկական ընկերությունները մատակարարումները դադարեցնելու դեպքում պատասխանատվություն կկրեն պայմանագրային պարտավորությունների խախտման համար»,- ասված է բարձրագույն դատարանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Միայն Հնդկաստանի կառավարությունն ունի երկրի արտաքին քաղաքականությունն իրականացնելու լիազորություն և իրավասություն։ «Հայցվորների միջնորդությունը բավարարելիս Գերագույն դատարանը ստիպված կլինի վճիռներ ընդունի Իսրայելի դեմ, որն անկախ ինքնիշխան պետություն է և ենթակա չէ հնդկական դատարանների իրավասությանը», - ասված է Գերագույն դատարանի որոշման մեջ։
Իսրայելին զենքի մատակարարումների սահմանափակումներ պահանջող միջնորդագիր են ներկայացրել մի շարք հնդիկ քաղաքական և հասարակական գործիչներ։ Միջնորդագրի հեղինակները Գերագույն դատարանին կոչ են արել առաջարկել Հնդկաստանի կառավարությանը չեղյալ համարել գոյություն ունեցող և հայրենական ընկերություններին Իսրայել զենք և ռազմական տեխնիկա արտահանելու համար նոր արտոնագրեր չտրամադրել:
«Այդ պետությունը մեղավոր է Գազայի հատվածում ցեղասպանության համար, և, հետևաբար, հնդկական զենքի արտահանումը Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի խախտում կլինի»,- նշել են միջնորդագրի հեղինակները։
Ըստ հնդկական լրատվամիջոցների՝ Հնդկաստանը և Իսրայելը զարգացնում են համագործակցությունը առաջադեմ տեխնոլոգիաների և ռազմական տեխնիկայի ոլորտում։ Նյու Դելին ռազմավարական գործընկերության շրջանակում Թել Ավիվից հակաահաբեկչական սարքավորումներ, ներառյալ հսկողության և կիբերանվտանգության համակարգեր, ինչպես նաև հրթիռների և այլ զենքերի արտադրության տեխնոլոգիա է ստանում: Հնդկաստանն իր հերթին Իսրայելին անօդաչու սարքեր և հրետանային արկեր է մատակարարում։