կարևոր
2941 դիտում, 1 ամիս առաջ - 2025-07-01 18:00
Հասարակություն

«Ապառաժ»-ը դադարեցնում է իր աշխատանքը

«Ապառաժ»-ը դադարեցնում է իր աշխատանքը

«Ապառաժ»-ը տեղեկացնում է, որ դադարեցնում է իր աշխատանքը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի ժողովրդի բռնի տեղահանությունից հետո «Ապառաժ»-ն արցախյան միակ լրատվականն էր, որ շնորհիվ իր նվիրված թիմի, չդադարեցրեց իր աշխատանքը։

Ցավոք, արցախցիների սոցիալական կացությունն այլեւս հնարավորություն չի տալիս նման կարգով գործունեությունը շարունակելու։

Տեղեկացնում ենք, որ ֆինանսական դժվարությունների պատճառով, սույն թվականի հուլիսի 1-ից «Ապառաժ»-ը դադարեցնում է իր աշխատանքը»։