|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներ Իգոր Կարտավիխին և Եվգենի Բելոուսովին անհապաղ կալանքից ազատելու պահանջով ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին վերբալ նոտա է հանձնվել: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։
«Հուլիսի 1-ին Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաևը: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ հանդիպման ընթացքում դեսպանին բողոք է ներկայացվել Բաքվի վերջին ոչ բարեկամական գործողությունների, երկկողմ հարաբերությունների կազմաքանդման ուղղությամբ ադրբեջանական կողմի գիտակցված քայլերի կապակցությամբ», - հայտարարել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում:
Նման քայլերի թվում ԱԳ փոխնախարարը նշել է միջպետական երկխոսության շրջանակներում բարձր մակարդակի միջոցառումների չեղարկումը, իշխանությունների մատուցմամբ ադրբեջանական ԶԼՄ-ներում սանձազերծված ռուսատյաց արշավը, ադրբեջանական իրավապահ մարմինների աղաղակող, անընդունելի գործողությունները ռուսական Sputnik Ադրբեջան լրատվական գործակալության և նրա աշխատակիցների դեմ, ռուս մշակութային գործիչների և կոլեկտիվների, այդ թվում՝ մանկական ստեղծագործական խմբերի մասնակցությամբ Ադրբեջանում բոլոր մշակութային միջոցառումների չեղարկումը:
Հիշեցնենք՝ հունիսի 30-ին, Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարել էր Բաքվում Sputnik Ադրբեջանի գրասենյակում «գործողություն» իրականացնելու մասին։ Մոսկվայում Sputnik գործակալությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ խմբագրության հետ կապ չեն կարողանում հաստատել։