|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը բարձրացրեց հանրային տրանսպորտի նոր տուգանքային մեխանիզմի հիմնավորման և արդյունավետության հարցերը։
«Ի՞նչ վերլուծություն եք արել՝ քանի ուղևոր է օրական տեղափոխվում, քանիսը չեն վճարում, և արդյոք վերահսկողության համար նախատեսված միջոցներն արդարացվա՞ծ են», - ընդգծեց Կյուրեղյանը։
Նա նաև քննադատեց, որ համակարգը վստահվել է Telcel ընկերությանը, որը ինչպես 2021-ին, այնպես էլ 2023-ին միակ մասնակիցն էր մրցույթում․
«Դուք ամբողջ համակարգը փոխանցել եք մի կազմակերպության, որը միակ մասնակիցն է եղել երկու մրցույթում՝ անգամ պայմանագրի լուծարումից հետո։ Սա ձեզ մոտ հարցեր չի առաջացնո՞ւմ»։
Կյուրեղյանը անդրադարձավ նաև տեսախցիկների արդյունավետությանը, Telcel-ի պատասխանատվության մեխանիզմներին և տվյալների թափանցիկությանը՝ պահանջելով պարզաբանումներ։
Մանրամասն՝ տեսանյութում։