Փոխարժեքներ
01 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.32 |
EUR | ⚊ | € 455.06 |
RUB | ⚊ | ₽ 4.9092 |
GBP | ⚊ | £ 530.7 |
GEL | ⚊ | ₾ 141.61 |
Իսրայելական լրատվամիջոցները գրում են․ «Մոսադը» Թեհրանից ոչ հեռու «անօդաչուների բազա» է ստեղծել: Դրանից հետո Իրանի իշխանությունները գաղտնի եռահարկ արհեստանոց են բացահայտել, որը, հնարավոր է, «իսրայելական գործակալների» կողմից օգտագործվել է «ոչ մեծ անօդաչու թռչող սարքերի» եւ պայթուցիկ նյութերի արտադրության եւ հավաքման համար: Իրանական հեռուստատեսությունը ցուցադրել է Ռեյ քաղաքի՝ մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող արհեստնոցում իրականացված արշավանքի կադրերը, որտեղ հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքերի եւ պայթուցիկ նյութերի համար նախատեսված բազմաթիվ ագրեգատներ եւ բաղադրիչներ: Անվտանգության ուժերը շարունակում են անօդաչու թռչող սարքերի արտադրության այլ արհեստանոցների որոնումները տարբեր օստաններում (նահանգներում): Հունիսի 18-19-ը ենթադրյալ «իսրայելական գործակալների» որոնումները շարունակվել են ամբողջ երկրով մեկ, իսկ Իրանի արեւմուտքում գտնվող Լորիստան նահանգում ԻՀՊԿ-ի կենտրոնակայանը հայտարարել է Խորրամաբադ, Բորուջերդ եւ Դորուդ քաղաքներում «Մոսադի» շահերի համար գործող հինգ գործակալների ձերբակալության մասին:Այնուհետեւ, տեղի իշխանությունները Թեհրանից հարավ-արեւմուտք գտնվող Բահարեստան քաղաքում հայտարարել են «Մոսադի» երկու գործակալների ոչնչացման մասին, որոնցից առգրավվել են պայթուցիկ նյութեր եւ ուղղորդման մոդուլներով սարքեր, մարտական զենք եւ կապի ժամանակակից միջոցներ: «Այլ գործակալներ» եմ ձերբակալվել Իրանի կենտրոնական մասում գտնվող Արաքում եւ Թեհրանից հարավ գտնենվող Ռիկայում: «Խորասան» թերթը հաղորդել է՝ անվտանգության ուժերը հայտնաբերել են համացանցի միջոցով կառավարվող Spike հրթիռային կայանքներ, որոնք օգտագործվել են ՀՕՊ միջոցները շեղելու համար, ինչը թույլ է տվել իսրայելական ինքնաթիռներին ներթափանցել Իրանի օդային տարածք: Նույնիսկ Ֆորդոյում, Նաթանզում եւ Սպահանում ամերիկյան հարվածներից առաջ, հունիսի 22-ի գիշերը 60 մարդ էր ձերբակալվել Սպահանում, որտեղ իսրայելցիները ենթադրաբար հարձակվել էին միջուկային օբյեկտի վրա: Fars News պետական լրատվական գործակալության հրապարակած տեսանյութում երեւում է դրոնների դետալներով եւ այլ սարքավորումներով շենքը: Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հունիսի 16-ի հայտարարության մեջ նշել է «սիոնիստական կրթության լրտեսների եւ գործակալների հանցավոր տեղաշարժերին եւ գործողություններին անհապաղ եւ խիստ արձագանքելու անհրաժեշտությունը»՝ խոստանալով «վճռականորեն դիմակայել եւ կիրառել ամենախիստ պատժամիջոցները յուրաքանչյուրի համար, ով որեւէ գործողություն է կատարում հօգուտ սիոնիստական կրթության հանցավոր գործողությունների... ցանկացած հետախուզական եւ լրտեսական համագործակցություն հօգուտ սիոնիստական կրթության, ներառյալ պետության գաղտնի ռազմական եւ հետախուզական օբյեկտների վերաբերյալ տեղեկատվության հավաքումն ու փոխանցումը», դիտարկվելու է որպես անվտանգության եւ խաղաղության դեմ ուղղված «սիոնիստական կրթության թշնամական միջոցառումներին» հակազդելու մասին օրենքի համաձայն, որը պահանջում է մեղավորին ամենախիստ պատիժ սահմանել «երկրի վրա պատերազմի եւ կոռուպցիայի» համար:
Դատական համակարգի ղեկավար Գոլամ Հոսեյն Մոհսենի Էջեին կոչ է արել «արագ» պատժել նրանց, ովքեր մեղադրվում են Իսրայելի հետ համագրծակցության մեջ, արագացված դատավարության գործընթացում: Թեհրանի դատախազությունում ստեղծվել է հատուկ ստորաբաժանում՝ մեծ թվով հետեւորդներ ունեցող լրատվական պարբերականներին եւ հայտնի բլոգերներին հետեւելու համար: Նրանցից մի քանիսը նախազգուշացումներ են ստացել, ինչպես նաեւ ISNA պետական լրատվական գործակալությունը։ Հետախուզության նախարարությունը խնդրում է քաղաքացիներին հաղորդել կասկածելի գործունեության մասին եւ առաջարկություններ է տալիս, թե ինչպես կարելի է հայտնաբերել համագործակցողներին: Ի թիվս այլ բաների, արժե զգոն լինել եւ զգուշանալ դիմակավորված կամ պաշտպանիչ ակնոցներով անծանոթ մարդկանցից, որոնք շրջում են պիկապ բեռնատարներով, կրում են մեծ պայուսակներ կամ նկարահանում ռազմական, արդյունաբերական կամ բնակելի տարածքներ:Nour News գործակալության կողմից հրապարակված պաստառներից մեկում պատկերված են «դիմակներով, գլխարկներով եւ արեւային ակնոցներով մարդիկ նույնիսկ գիշերը», ինչպես նաեւ նրանք, ովքեր «առաքիչի ծառայությամբ հաճախ են ծանրոցներ ստանում»: Քաղաքացիներին խնդրում են զեկուցել «տնից եկող անսովոր ձայների մասին, ինչպիսիք են բղավոցները, մետաղական տեխնիկայի աղմուկը, շարունակական թակոցը» եւ «այն տների մասին, որոնցում նույնիսկ ցերեկը վարագույրներ են քաշվել»: Վերջերս այն վարձակալած անշարժ գույքի սեփականատերերին խորհուրդ է տրվում այդ մասին անհապաղ տեղեկացնել ոստիկանությանը:
Իրանի ոստիկանապետ Ահմադ Ռեզա Ռադանը կոչ է արել «դավաճաններին» կապի դուրս գալ՝ ժամանակին զղջացողներին խոստանալով ավելի մեղմ վերաբերմունք, մինչդեռ գերեվարված հանցագործները կստանան «նույն դասը, ինչ հիմա սիոնիստական թշնամին»: «Բասիջին» (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմականացված թեւը) պարեկում է փողոցները, այդ թվում՝ գիշերային ժամերին: Կամավորական խմբերը սկսելեն անցակետեր կառուցել Լուրիստան եւ Ֆարս նահագներում՝ ստուգելով մինիվեններն ու պիկապները: Խորրամաբադի մոտակայքում գտնվող հայտնի նյարդավիրաբույժի վիլլայից առգրավվել են պայթուցիկով լցված դրոններ, նույն Լորեստան նահանգի մեկ այլ տեսանյութում քաղաքացիները ձերբակալում են լրտեսության մեջ կասկածվող տղամարդուն:
Զգոնությունն ուժեղացվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Մոսադի օպերատիվ աշխատակիցները գաղտնի Իրան են բերել այն ամենը, ինչ անհրաժեշտ է ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներին մոտ տարածությունից հարվածներ հասցնելու համար: Իսրայելցի պաշտոնյաների խոսքով՝ Իրան ուղարկված գործակալներն այնտեղ բազա են ստեղծել կամիկաձե դրոններ արձակելու համար՝ դրանք ճիշտ պահին օգտագործելով Թեհրանի մոտակայքում գտնվող հրթիռային կայանքներին, բարձրաստիճան զինվորականների, միջուկային գիտնականների բնակության շրջաններին հարվածներ հասցնելու համար: Իրանցի երկու բարձրաստիճան սպաների՝ բրիգադի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի՝ կնոջ ու դստեր, ինչպես նաեւ ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամիի մահը ցնցել է իրանական հասարակույունն ու քաղաքական իսթեբլիշմենթը: Հունիսի 15-ին Թեհրանի կենտրոնում ականապատ մեքենա է պայթել՝ վիրավորելով քաղաքացիական անձանց եւ սպանելով ԻՀՊԿ հետախուզության երեք բարձրաստիճան սպաների, այդ թվում՝ դրա ղեկվար Մոհամմադ Քազեմիին: Մի քանի ժամ անց երկրորդ ռումբը պայթեց հյուսիսարեւելյան Մաշհադ քաղաքի օդանավակայանի մոտակայքում: Նույն օրը երրորդ սարքը հայտնաբերվել եւ վնասազերծվել է Շահր-է-Ռեյի զբոսայգում (մայրաքաղաքի հարավում գտնվող տարածք): Տհաճորեն զարմացրեց նաեւ այն, ինչը սկզբում թվում էր իրանական հակաօդային պաշտպանության համակարգերի լիակատար ձախողում, որոնք ի վիճակի չէին որսալ իսրայելական ինքնաթիռներն ու հրթիռները։ Իրանի սահմաններից դուրս կործանիչների կողմից արձակված անօդաչու թռչող սարքերի եւ արկերի օգտագործմամբ երկու օր անընդմեջ հարվածներից հետո ՑԱԽԱԼ-ը տեսանյութ է հրապարակել, որում ենթադրաբար իրանցի կոլաբորացիոնիստները պատրաստվում են գործել:
Այս ամենը ինչ-որ չափով հիշեցնում է Ռուսաստանի տարածքում «սարդոստայն» գործողությունը, որն իրականացրել են գործակալնները՝ Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների աջակցությամբ։ Բարձր ճշգրտության զենքերը նախապես առաքվել են մաքսանենգ ճանապարհով եւ օգտագործվել զենիթահրթիռային համալիրներ խոցելու համար, ինչը թույլ է տվել Իսրայելի ռազմաօդային ուժերին ագրեսիայի առաջին ժամերին ավելի քան 100 հարված հասցնել ավելի քան 200 ինքնաթիռների:
Ենթադրվում է՝ «Մոսադի» բջիջների հիմնական ողնաշարը կազմում են ընդդիմադիր «մոջահեդդին է-հալք» խմբավորման անդամները, որոնք կապված են ԱՄՆ նախագահ Թրամփի շրջապատի եւ լոբբիստական գրասենյակների հետ: «մոջահեդդինների» քաղաքական քողարկումը համարվում է այսպես կոչված Իրանի դիմադրության ազգային խորհուրդը (NCRI), որի կենտրոնակայանը գտնվում է Փարիզում, վարժական բազաներ Ալբանիայում եւ այլ երկրներում:
Անվստահելի անձանց առանձին կատեգորիա են Աֆղանստանից եւ Հնդկաստանից ներգաղթյալները, որոնցից Իրանում կարող է հաշվվել մի քանի միլիոն: Իրանի հատուկ ծառայությունները հրապարակել են «Մոսադի» օգտին լրտեսության մեղադրանքով մահապատժի դատապարտված աֆղանցիների հարցաքննությունների տեսագրությունները, որոնք Իրան են ժամանել իբր աշխատանք փնտրելու նպատակով: Ստացված ցուցմունքների համաձայն՝ նրանք գործել են Գերմանիայից որոշ անձանց հանձնարարությամբ, որոնք նրանց վճարել են 2 հազար դոլար՝ Թեհրանում, Շեհրիարում եւ այլ վայրերում մի քանի օբյեկտներում հետախուզական տվյալներ հավաքելու համար: 2024ի սեպտեմբերին Յազդի բնակիչները դուրս են եկել Իրանից աֆղանցիներին վտարելու երթի՝ «մարգ բար աֆղանի» (մահ աֆղանիներն) կարգախոսներով: «Առաջին մերձավորարեւելյան» տելեգրամ ալիքն Իրանում Աֆղանստանից եկածների թիվը գնահատում է մի քանի միլիոն աֆղանցիներ (տարբեր տվյալներով՝ 3 ից մինչեւ 6 միլիոն), եւ «եւս հարյուր հազարավորները ուսանողներ են, գալիս են արտագնա աշխատանքի կամ որպես զբոսաշրջիկներ, ինչպես նաեւ անօրինական միգրանտներ։ Սա մարգինալացված համայնք է.իրանցիները նրանց չեն սիրում թմրանյութերի վաճառքի, ահաբեկչական կազմակերպությունների եւ այլ զինված խմբավորումների հետ ենթադրյալ եւ իրական կապերի, օրենսդրության խախտումների, բազմազավակության եւ այլնի համար: Հատկանշական է՝ Աֆղանստանում ապրող աֆղանցիներին զայրացնում է այն, թե ինչպես են Իրանում վերաբերվում իրենց հայրենակիցներին: 2024ի օգոստոսին Իրանն Աֆղանստանի առանց փաստաթղթերի բոլոր քաղաքացիներին հրամայել է մեկ տարվա ընթացքում վերադառնալ իրենց երկիր»։ Իհարկե, նման հատուկ միջավայրում (ինչպես, օրինակ, բելուջների, մասամբ Ահվազի արաբների, քոչվոր ցեղերի եւ այլն) թշնամական հատուկ ծառայությունների գործողությունների համար առավել տարածված է։
Nour News-ի տվյալներով՝ Իսրայելի հետ պատերազմի 12 օրերի ընթացքում Իրանում ձերբակալվել է 700 լրտես եւ վարձկան, որոնց մեղադրում են ԱԹՍ-ների կառավարումն Իսրայելի շահերից ելնելով, ինքնաշեն ռումբերի պատրաստումը, ռազմական օբյեկտների նկարահանումը եւ տվյալների փոխանցումը իսրայելական հետախուզությանը: Միայն մայրաքաղաքում հայտնաբերվել եւ առգրավվել է մոտ 10 հազար իսրայելական անօդաչու թռչող սարք, նշվում է հրապարակման մեջ: Այսպիսով, Նեթանյահուի ռեժիմի ագրեսիան փաստացիորեն հաստատեց Իրանում լուրջ գործակալական ցանցի առկայությունը, որը հաջողությամբ գործում էր առնվազն վերջին մի քանի տարիների ընթացքում, ինչը բավականին շատ հարցեր է առաջացնում երկրի ուժային բլոկի ղեկավարների համար, որոնք ակտիվորեն զբաղվում էին բիզնեսով շատ ավելին, քան իրենց անմիջական պարտականություններով: Պետք է ենթադրել՝ Իրանի օրինակը բավական ակտուալ է նաեւ այլ պետությունների համար, որոնք ներգրավված են ձգձգվող հիբրիդային պատերազմներում, որոնք ընդունում են հարյուր հազարավոր միգրանտներ եւ ակնհայտորեն գտնվում են վտանգված վիճակում։
Ստանիսլավ Կոտյոլկին
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի