կարևոր
478 դիտում, 4 ժամ առաջ - 2025-07-01 14:57
Հասարակություն

Եթե Սամվել Կարապետյանի հայտարարությունը չլինե՞ր, ՀԷՑ-ի վերաբերյալ նման նախագիծ կբերեի՞ք. Ավետիսյանը՝ Վարդանյանին

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը կասկածի տակ դրեց էներգետիկ համակարգում «կոլապսի» վտանգի մասին իշխանության պնդումները՝ դիմելով Վլադիմիր Վարդանյանին։

Նա ընդգծեց, որ ոլորտային տարեկան հաշվետվություններում որևէ «կոլապսի» մասին նշում չկա․

«2023-ի զեկույցում դրական դինամիկա է արձանագրված, կորուստները նվազել են։ Հիմա հանկարծ հայտարարում եք կոլապս ու առաջարկում եք կառավարման լիազորություններ հանձնել մեկ անձի»։

Ավետիսյանը նաև բաց հայտարարեց․

«Եթե ՀԷՑ-ի սեփականատիրոջ եկեղեցու պաշտպանությանը վերաբերող հայտարարությունը չլիներ, դուք այս նախագիծը չէիք բերի։ Սա քաղաքական դրդապատճառ ունի»։

Մանրամասն՝ տեսանյութում։