|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը խիստ քննադատությամբ հանդես եկավ տրանսպորտի վճարման վերահսկման և տուգանքի նախագծի կապակցությամբ՝ այն անվանելով խայտառակ օրենք։
Նա բարձրաձայնեց հատկապես այն դրույթը, ըստ որի հսկիչը կարող է զննել կամ խուզարկել ուղևորին․
«Պատկերացնո՞ւմ եք, հսկիչը քաղաքով մեկ ընկնի քաղաքացու հետևից, ջեբերը ստուգի՝ տեսնի անձնագիր ունի՞, թե ոչ»։
Ղազարյանը նաև մատնանշեց, որ տրանսպորտի սակագնի փոփոխությունը ներկայացվում է որպես «տեղական վճար», ինչը, նրա խոսքով, սահմանափակում է քաղաքացիների՝ տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքը։
Մանրամասն՝ տեսանյութում։