Փոխարժեքներ
01 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.32 |
EUR | ⚊ | € 455.06 |
RUB | ⚊ | ₽ 4.9092 |
GBP | ⚊ | £ 530.7 |
GEL | ⚊ | ₾ 141.61 |
Իրանի կառավարության խոսնակ Ֆաթիմա Մոհաջերանին հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտներն Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իրականացված ռազմական հարձակումներից լրջորեն վնասվել են, հաղորդում է Tasnim-ը։
Իրանի և ԱՄՆ-ի միջև նոր բանակցությունների հեռանկարի մասին հարցին Մոհաջերանին պատասխանել է, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունն արդեն հայտարարել է, որ այս հարցի վերաբերյալ որոշում չի կայացվել և բացառել է մոտ ապագայում նման բանակցությունների մեկնարկի հնարավորությունը։
Նա ասել է, որ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների հետևանքով վնասվել է 3500 բնակելի շենք, այդ թվում՝ 332-ը Թեհրանում։
Կառավարության խոսնակը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմում զոհվել է 935 իրանցի, այդ թվում՝ 140 կին և երեխա, իսկ ավելի քան 5600 մարդ վիրավորվել է։
Նա նաև հավելել է, որ հունիսի 23-ին Թեհրանի Էվին բանտի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 79 մարդ։