Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Կանադայի իշխանությունները ժամանակավորապես դադարեցնում են զենքի արտահանումը Թուրքիա` Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների պատճառով. տեղեկացնում է France24 հեռուստաալիքը:
«Կանադան վճռականորեն դատապարտում է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա»,- հայտարարել է Կանադայի արտգործնախարարությունը:
Գերատեսչությունն այն կարծիքին է, որ Թուրքիայի գործողությունները Սիրիայում կարող են վատ անդրադարձ ունենալ տարածաշրջանում կայունության վրա, ինչպես նաև զրոյացնել միջազգային կոալիցիայի ջանքերն ահաբեկչության դեմ պայքարում:
Երկրի դիվանագիտական ներկայացուցչությունը հորդորել է նաև պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և ապահովել հումանիտար օգնության հասանելիությունը:
Հավելվում է, որ 2018 թվականին Կանադայից Թուրքիա զենքի արտահանումը կազմել է մոտ 90 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ Թուրքիա զենքի արտահանման դադարեցման մասին հայտարարել էին նաև Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Իտալիան և Չեխիան, իսկ Չինաստանը զգուշացրել էր:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին: