կարևոր
553 դիտում, 6 ժամ առաջ - 2025-07-01 15:46
Հասարակություն

Երբ ՀԷՑ-ի խնդիրները բարձրացնում էինք, ծպտուն չէիք հանում, որովհետև դեռ չկար հայտարարություն ի պաշտպանություն Եկեղեցու․ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ելույթ ունենալով ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի արտահերթ նիստում, քննադատել է իշխանության վարած երկակի քաղաքականությունը՝ ընդգծելով, որ նախկինում իրենց բարձրացրած խնդիրներին արձագանք չի եղել։

Նա նշել է, որ տարիներ շարունակ բողոքներ են հղել ՀԾԿՀ ղեկավարներին՝ այդ թվում Բաղրամյանին ու Մեսրոպյանին՝ մատնանշելով ՀԵՑ-ի և Վեոլիա Ջրի հետ կապված խնդիրները, սակայն այդ ժամանակ իշխանությունն լռել է։ Դանիլեյանի խոսքով՝ այսօրվա գործողությունները «մաքուր քաղաքական են» և ուղղված են այլախոհ բիզնեսի դեմ․ «Երբ մենք այդ խնդիրները բարձրացնում էինք, դուք այստեղ նստած ձեն չէիք հանում։ Որովհետև չկար հայտարարություն ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու»։

Մանրամասն՝ տեսանյութում։