|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը քննադատեց իշխանությանը՝ քաղաքացիներին «տուգանքի մատերիալ» դարձնելու մեջ մեղադրելով։
«Ստացվում է, որ քաղաքացիների նկատմամբ հսկիչը կարող է կիրառել հարկադրանքի միջոց, նույնիսկ զննություն՝ ոստիկանության օգնությամբ», - հայտարարեց Մինասյանը։
Նա նաև ընդգծեց, որ ծառայության վճարը փոխարինելով «տեղական վճարով» կամ «տուրքով», իշխանությունը զրկում է համայնքների բնակիչներին՝ սահմանադրորեն երաշխավորված հանրաքվեի իրավունքից․
«Ձեզ զրկում են համայնքի կառավարմանը ուղիղ մասնակցելու հնարավորությունից»։
Մինասյանը հարց բարձրացրեց, թե ինչու տրանսպորտի չվճարելու դեպքում կիրառվում է վարչական պատասխանատվություն, մինչդեռ նման մոտեցում չկա, օրինակ, ջրի կամ հոսանքի չվճարման դեպքում։
Մանրամասն՝ տեսանյութում։