|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մոսկվան հույս ունի, որ Բաքվի չափազանց էմոցիոնալ արձագանքը կփոխարինվի ուղիղ հաղորդակցմամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Sputnik Ադրբեջանի և Ruptly-ի աշխատակիցների ձերբակալությունը Բաքվում։
«Մենք կարծում ենք, որ այս ամեն դեպքում էմոցիոնալ, չափազանց էմոցիոնալ արձագանքը կփոխարինվի ուղիղ հաղորդակցմամբ, որի ընթացքում բոլոր հարցերին պատասխան կտրվի», - ասել է Պեսկովը։
Նա նաև ընդգծել է, որ նման միջոցառումները չեն համապատասխանում ընդհանուր ընդունված նորմերին և երկրների միջև հարաբերությունների ոգուն։
«Իհարկե, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ նման միջոցառումները բացարձակապես չեն համապատասխանում ընդհանուր ընդունված կանոններին և նորմերին։ Եվ, իհարկե, դրանք չեն համապատասխանում ռուս-ադրբեջանական հարաբերությունների ոգուն և բնույթին», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք՝ հունիսի 30-ին, Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարել էր Բաքվում Sputnik Ադրբեջանի գրասենյակում «գործողություն» իրականացնելու մասին։ Մոսկվայում Sputnik գործակալությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ խմբագրության հետ կապ չեն կարողանում հաստատել։