կարևոր
1192 դիտում, 4 ժամ առաջ - 2025-07-01 17:27
Քաղաքական

Իշխան Սաղաթելյանը և Գասպար Կարապետյանը հանդիպել են Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Յանեկ Պոլեյի հետ

Իշխան Սաղաթելյանը և Գասպար Կարապետյանը հանդիպել են Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Յանեկ Պոլեյի հետ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը հանդիպել են Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Յանեկ Պոլեյի հետ։

«Հունիսի 30-ին Բրյուսելում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը հանդիպել են Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Յանեկ Պոլեյի հետ։

Քննարկված հարցերի շրջանակն ընդգրկել է Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերներին, Հայաստանի իշխանությունների կողմից սանձազերծված հակաժողովրդավարական գործողությունների նոր ալիքին, տարածաշրջանային քաղաքական գործընթացներին և դրանց հիմնական միտումներին վերաբերող հարցեր։

Իշխան Սաղաթելանը Պարոն Պոլեյի ուշադրությունը հրավիրվել է Ադրբեջանի կողմից թշնամական քաղաքականության դրսևորումներին. հայ գերիների ապօրինի պատանդառություն և կեղծ դատավարություններ, Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթում, Հայաստանին ներկայացվող բազմաթիվ, այդ թվում՝ տարածքային պահանջներ։

Նկատի ունենալով համաեվրոպական խոշոր այս կուսակցության հետ ՀՅ Դաշնակցության սերտ գործընկերության շարունակական բնույթը՝ նախանշվել են առաջիկա համագործակցության նոր ուղղություններ»։

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի

Հանրային կապերի գրասենյակ

01.07.2025թ.

Երևան