|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱԺում այսօր քննարկվում էր «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը։
նախագծով առաջարկվում է «պետական» անվանումը շնորհել միայն այն կազմակերպություններին, որոնք ունեն համապետական նշանակություն: Նախագծի ներկայացումից հետո ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց, որ կառավարության կողմից ներկայացված «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդհանրապես ԱԺ ամբոնին հասնելու իրավունք չուներ։ Ըստ նրա՝ նախագիծը լեցուն է իրավական անճշտություններով, հակասություններով։
«Կատարյալ խառնաշփոթ և իրավական նոնսենսի է ենթարկվել մշակութային կազմակեպությունների կարգավիճակը վերնագրով հոդվածը, ուր առաջարկվում է «ազգային» բառը փոխարինել «պետականով»։ Անտրամաբանական է այն փաստարկը, թե ազգայինը հանվում է պետականության բառերի ավելի արժևորման, նրա գործածումը կանոնակարգելու նպատակով։ Սրանք սոսկ բառեր չեն, հասկացություններ են, դրանց հակադրությունը պարզապես կեղծ է և մտացածին, ճիշտ այնպես, ինչպես հակադրվում է վերջին շրջանում պետությունն ու հայրենիքը»,- ասաց Լիլիթ Գալստյանը։
Պատգամավորն առաջարկեց հետաձգել նախագծի ընդունումը և այն քննարկել շահառու կազմակերպությունների, ինքնազբաղների, «ազգային» կարգավիճակ ունեցող կազմակերպությունների, մշակութային դաշտի այլ շահառուների հետ:
«Չի կարելի այս խակությամբ և իրավական փնթիությամբ նախագիծ բերել և փորձել հավակնություն ունենալ, թե մենք կարգավորելու ենք մշակությին դաշտը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյությում։