կարևոր
373 դիտում, 8 ժամ առաջ - 2026-02-24 13:17
Հասարակություն

Հոգևորականները դեմ են վանական համալիրների օտարմանը․ եկեղեցու դեմ արշավանք է, մտացածին նախագիծ․ Լիլիթ Գալստյան

Ակնհայտ է, որ այս նախագիծը դուք հենց այնպես չեք հղացել, ես սա դիտարկում եմ  ևս մի առիթ՝ մեկ անգամ ևս իմաստ, հողազուրկ եզրակացություններ անելու, թե Հայ առաքելական եկեղեցին որևէ հուշարձանի, պաշտամունքային հուշարձանի նկատմամբ օտարելու ակնկալիք ունի։ Ես սա դիտարկում եմ։ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման, հեղինակազրկման գործընթացի մեջ։

Այս մասին ԱԺ գլխադասային հանձնախողովում «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նշենք, որ նախագծով նախատեսվում է, որ կրոնական հուշարձանի օտարման դեպքում պիտի լինի կառավարության համաձայնությունը։

«Խոշոր հաշվով, մենք չունենք որևէ նախադեպ, որը թույլ կտա մեզ բարձրաձայնելու, որ Հայ առաքելական եկեղեցին որևէ պաշտամունքային առարկայի, իսկ այս դեպքում կառույցի մասին է խոսում, իսկ կառույցները վանքային համալիրներն են, եկեղեցիներն են, դրանք օտարելու կամ սեփականության ձևը փոխելու մտադրություն երբևէ չի ունեցել, հակառակը, Հայ առաքելական եկեղեցին միշտ հանդես է եկել եկեղեցիների, վանական համալիրների, պաշտամունքային կառույցների նկատմամբ իր տիրույթը լայնացնելու և ավելի հոգատար և պատշաճ վերաբերմունք դրսևորելու»։

Մանրամասն՝ տեսանյութում: