Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում «Վիրավորանքը և զրպարտանքը ԶԼՄ-ներում» թեմայով լսումներ են ընթանում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հեղինակ Արփինե Հովհաննիսյանը մանրամասնեց, որ եթե վիրավորելիս հղում չկա տեղեկատվության աղբյուրին, կամ այն հայտնի չէ, ապա վիրավորանքի կամ զրպարտանքի պատասխանատվությունը կրում է լրատվական գործունեություն իրականացնողը:
«Եթե քաղաքացի Սարիբեկ Կիրակոսյանը Արփինե Հովհաննիսյանի հասցեին արեց վիրավորական կամ զրպարտող մեկնաբանություն, ո՞ւմ դեմ պետք է հայց ներկայացնի Արփինե Հովհաննիսյանը՝ իր իրավունքների պաշտպանությունը իրականացնելու համար»,- շահագրգիռ կողմերին հարց ուղղեց Արփինե Հովհաննիսյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով օրենքի համահեղինակներից է, նշեց, որ նախաձեռնությունը պատկանում է լրատվամիջոցներին: Նա նշեց, որ իրենց դիմել են մի խումբ փորձառու լրագրողներ, որոնք խնդրել են կարգավորել այդ դաշտը:
«Անմիտ է ընդունել այս օրինագիծը` որպես ԶԼՄ-ների դեմ ուղղված քայլ: Այս խնդրի կարգավորման իմպուլսը եկել է հենց լրատվամիջոցներից»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: