Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր առաջին անգամ կայացել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև: Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։
Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով չվերթերն իրականացնում է չինական China Southern Airlines ավիաընկերությունը։ Ուրումչին Սինծիան շրջանի կենտրոնն է։
ՀՀ-ում Չինաստանի դեսպան Պան Յունն էլ մի քանի հավելյալ մանրամասներ է հայտնել սոցցանցի էջում։
CZ5091/2 համարի չվերթը կիրականացվի յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին։ Թռիչքը կիրականացվի B737-800 տեսակի ինքնաթիռներով (ավելի քան 300 նստատեղ):
CZ5091 չվերթը կմեկնի Ուրումչի քաղաքից 16:00-ին Պեկինի ժամանակով և կժամանի Երևան տեղական ժամանակով 17:35-ին: CZ5092 համարի հետադարձ չվերթը Երևանից կմեկնի տեղական ժամանակով 21:50-ին և վայրէջք կկատարի Ուրումչիում Պեկինի ժամանակով 07:00-ին, թռիչքի տևողությունը ընդամենը 5 ժամ է:
Ուղևորները կարող են նույն օրը Ուրումչիից մեկնել Պեկին, Շանհայ, Գուանչժոու և Չինաստանի այլ 41 քաղաքներ։
Նշենք, որ տևական ժամանակ է՝ քննարկվում էր Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հարցը։ Վերջին շրջանում ակտիվացել են բոլոր մակարդակներում փոխադարձ այցերը։ Հայաստանը նաև զբոսաշրջային հետաքրքիր ուղղություն է դարձել չինացի զբոսաշրջիկների համար, որոնք ևս ավելի հաճախ են սկսել մեր երկիր գալ։ 2020 թվականի հունվարի 19-ից փոխադարձության սկզբունքով երկու երկրների միջև զբոսաշրջիկների համար ազատ վիզային ռեժիմ է գործարկվել։