Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր շուրջ կես տարվա ընդմիջումից հետո վերսկսվեց հայկական ավիաընկերութան կողմից Երևան-Մոսկվա և հակառակ ուղղությունով չվերթների իրականացումը: «Արմենիա» ավիաընկերության առաջին ինքնաթիռը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան մեկնեց Երևանի ժամանակով 10:15-ին:
Լրագրողների հետ ճեպազրույցում «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը հայտնեց, որ չվերթները սպասարկող անձնակազմի բոլոր անդամները փորձառու կադրեր են և նրանց հիմնական մասը «Արմավիա» և «Էյր Արմենիա» ավիաընկերությունների նախկին աշխատակիցներ են:
«Արմենիա» ավիաընկերությունն այս ուղղությամբ չվերթներ կիրականացնի ամեն օր՝ օրական մեկ անգամ: Չվերթներն իրականացվելու են Boeing 737-500 տիպի ինքնաթիռներով՝ նախատեսված 126 և 110 ուղևորների համար:
Ընկերության գլխավոր տնօրենը հայտնեց, որ պահանջարկի մեծացման դեպքում չվերթների քանակը կավելացվի: Նա նկատեց, որ որքան շուտ քաղաքացիներն ամրագրեն տոմսերն, այնքան ավելի մատչելի կլինի:
Yerkir.am-ի հետ զրույցում «Արմենիա» ավիաընկերությունից օգտված քաղաքացիները նշեցին, որ իրենց համար կարևոր է նախևառաջ անվտանգ թռիչքների իրականացումն ու սպասարկումն, իսկ այն, որ թռիչքներ է իրականացնում հայկական ավիաընկերությունը՝ կարևոր ու ողջունելի հանգամանք է:
ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Վարդան Հակոբյանը Մոսկվայում լրագրողների հետ զրույցում կարևորելով Մոսկվա-Երևան և հակառակ ուղղությունով չվերթների վերսկսումը, նկատեց, որ այն հնարավորություն կտա մեր հայրենակիցներին օգտվելու առավել հարմար տարբերակից: Նա հույս հայտնեց, որ կընդլայնվի «Արմենիայի» չվերթների ցանկը և ընկերությունն իր հաստատուն տեղը կունենա միջազգային ավիաընկերությունների շարքում:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում