կարևոր
550 դիտում, 59 րոպե առաջ - 2026-10-25 17:22
Հասարակություն Աշխարհ

ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին

ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին

ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին, դա է հաստատում @ArmeniaSputnik-ի թղթակցի մոնիտորինգը։

«Airbus Ա320-214 ինքնաթիռը, մեր տեղեկություններով, ԱՄՆ-ից ճանապարհին այցելել է մի քանի երկրներ: Ամենայն հավանականությամբ, իջեցրել են տեղահանվածների, որից հետո ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում։

Հայաստանի իշխանությունները հրաժարվում են տեղեկություններ տրամադրել արտաքսման չվերթերի ուղևորների թվի մասին»,-գրում է լրատվականը։

Վերջին օրերին Կալիֆոռնիայի առավելապես հայաբնակ Գլենդել քաղաքի բնակիչները հայտնում են քաղաքում ներգաղթային և մաքսային ծառայության (ICE) աշխատակիցների ներկայության մասին: Տեղեկությունը հաստատել են նաև քաղաքային իշխանությունները։