|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ինչպես հաղորդում է ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը, մայիսի 31-ին Աստանայի օդանավակայանի մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ճեպազրույց` նվիրված Աստանա-Երևան ուղիղ չվերթի գործարկմանը:
Ճեպազրույցին մասնակցում էին Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը, «ՍԿԱՏ» ավիաընկերության խորհրդի նախագահ Վլադիմիր Դենիսովը, «Աստանայի միջազգային օդանավակայան» ընկերության վարչության նախագահ Պաոլո Ռիչիոտտին, ՂՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տալգատ Լաստաևը, ՂՀ ներդրումների և զարգացման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրեն Երլան Աբսատովը:
Ճեպազրույցի մասնակիցները միակարծիք էին, որ երկու երկրների մայրաքաղաքների միջև հաստատվող ուղիղ չվերթը դրական ներգործություն կունենա երկկողմ հարաբերությունների վրա` հատկապես զբոսաշրջության, փոխայցելությունների, առևտրատնտեսական կապերի զարգացման առումով:
Դեսպան Սահակյանն ընդգծեց, որ վերջին հինգ տարում ՀՀ դեսպանությունը գործուն քայլեր է ձեռնարկել չվերթի գաղափարը կյանքի կոչելու համար և հույս հայտնեց, որ չվերթը մշտական բնույթ կկրի:
Շնորհավորելով ներկաներին ուղիղ չվերթի գործարկման առիթով` դեսպանը հրավիրեց ղազախստանցիներին այցելել Հայաստան և ծանոթանալ երկրի զբոսաշրջային հնարավորություններին: