կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-13 16:00
Քաղաքական

Թե իրականում ինչու չի կայացել Երեւան-Բեյրութ չվերթը

Թե իրականում ինչու չի կայացել Երեւան-Բեյրութ չվերթը

Երևան-Բեյրութ` գիշերը նախատեսված չվերթը մինչ այս պահը չի իրականացվել: «Արմավիա»-ն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ Բեյրութի կողմից «Արմավիա»-ի օդանավը չընդունելն անօրինական է, իսկ օդանավի տեխնիկական անսարքության մասին տեղեկությունը` ապատեղեկատվություն:

 

Yerkir.am-ին այս չիրականացած չվերթի մասին մի քանի ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:

 

Նախ` նշենք, որ «Արմավիա»-ն որեւէ խնդիր, պարտք եւ պահանջ չունի Բեյրութի օդանավակայանի հետ, խնդիրն այլ է: Yerkir.am-ի հավաստի տեղեկություններով` Հայաստանում Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Խաչադուրյանը գրություն է ուղարկել Լիբանան, թե ընկերության ինքնաթիռներն անվտանգ չեն, եւ որ ընկերությունն ունի մի շարք խնդիրներ: Ուշագրավ է, որ իր այս քայլը ծագումով հայ Խաչադուրյանը արդարացրել է նրանով, թե իբր շատ կարեւոր մարդկանցից է լսել այդ տեղեկությունը եւ այդ իսկ պատճառով նման գրություն է ուղարկել: Խաչադուրյանի գրությունը նախ հասել է Լիբանանի ԱԳՆ, որն էլ այն փոխանցել է տրանսպորտի նախարարությանը` հանձնարարելով չընդունել օդանավը:

 

Ի դեպ, չվերթի չկայանալը մեծ դժգոհությունների առիթ է դարձել:

 

Yerkir.am-ը փորձեց խնդրի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությունն ստանալ ԱԳՆ-ից եւ Հայաստանում Լիբանան դեսպանատնից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Իսկ «Արմավիա»-ից տեղեկացրին, որ մեր նշած պատճառի մասին առաջին անգամ են լսում: