|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երեւան-Վան առաջին ուղիղ չվերթը հավանաբար կիրականացվի սեպտեմբերի 11-ին: Այսօր Երեւանում այդ մասին հայտարարվել է հայ եւ թուրք գործարարների եւ զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ղեկավար Արսեն Ղազարյանը տեղեկացրել է, որ թռիչքի իրականացման համար տեխնիկական եւ իրավական որեւէ խնդիր չկա. մնում է միայն թուրքական իշխանությունների հետ համաձայնություն ձեռք բերվի:
«Այս թռիչքն այնքան կարճ է, որ դրա համար կօգտագործվեն միջին ծավալի ինքնաթիռներ, ուստի եղած թռիչքուղին կբավականացնի»,- ասել է նա:
Վանի Առեւտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամ Աբդուլլահ Թունջդեմիրն էլ ասել է, որ միջազգային թռիչքների սպասարկման նպատակով Վանի օդանավակայանում արդեն կառուցվում է նոր տերմինալ: