|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքական ավիաուղիների Բաքու-Ստամբուլ չվերթը (չվերթի համարը ТК335) առաջին անգամ թռավ Հայաստանի տարածքով: Այս մասին ֆեյսբուքյան իրր էջում գրել է յոթերորդ գումարման ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի օգնական Էդուարդ Հովհաննիսյանը:
«Թուրքական ավիաուղիների Բաքու-Ստամբուլ չվերթը (չվերթի համարը ТК335) այսօր առաջին անգամ թռավ Հայաստանի տարածքով: Նախկինում նա Սև ծովով Վրաստանի տարածքով Ստամբուլ էր մեկնում:
Անկեղծ ասած, ես զարմացած չեմ»,- գրել է Հովհաննիսյանը։