|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Ադրբեջանին նվիրաբերված Տավուշի տարածքներն ամուր պլացդարմ են հանդիսանալու ՀՀ-ի վրա սպասվող հարձակման համար»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանին «նվիրված» Տավուշի տարածքներում այդ երկիրը ինտենսիվ ամրաշինական աշխատանքներ է կատարում, նաև ռադիոլոկացիոն կայաններ են տեղադրվում։ Մինչդեռ, ըստ Գառնիկ Դանիելյանի, այդ ընթացքում Հայաստանի իշխանությւոնները խրախճանքներ և ֆեստիվալներ է կազմակերպում, որի վրա հարյուրավոր միլիոն դրամներ են ծախսում։
«Այս մարդիկ ամեն ինչը դնում են մի կողմ և օրական տասնյակ հազարավոր դոլարներ են ծախսում միայն ու միայն իրենց վայելքների և հաճույքների համար և վայելու ցոփ ու շվայտ կյանք»,-ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։