Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
«Եթե ուշադրություն դարձնենք, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի տարածաշրջան կատարած այցին, ապա կտեսնենք, որ միայն Բաքու այցի ժամանակ նա առանձին հանդիպում ունեցավ ՊՆ նախարարի ու ԱԳՆ ղեկավարի հետ։
Թբիլիսիում և Երևանում հանդիպումներն ավելի շատ արարողակարգային էին, քան պրակտիկ ու գործնական։ Երևանում ընդլայնված հանդիպմանը ներկա է եղել ՊՆ նախարարը, բայց առանձին հանդիպում չի եղել։ Որքան տեղյակ եմ, նույնը եղել է Թբիլիսիում։
Բաքվում Ստոլտենբերգը ողջունել է թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը։
Բաքու հանդիպումների ինտենսիվությունն ու հնչած ուղերձները գալիս են հուշելու, որ Ադրբեջանը փաստացի պատրաստ է դառնալ պլացդարմ Իրանի, ինչու չէ նաև Ռուսաստանի դեմ, եթե դրա դիմաց լավ գին «պոկի» Արևմուտքից։
Փաստացի, Ալիևը փորձում է նստել միաժամանակ երկու աթոռի վրա, իսկ դա նրան շատ ավելի խոցելի է դարձնում։ Բազմաթիվ դրվագներ կան, որոնք հուշում են, որ Հայաստանը ունի ելքեր, լուծումներ այս նվաստացումից դուրս գալու համար, մնում է դա օգտագործել պետականամետ մարդիկ գան իշխանության»։