կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-16 13:48
Առանց Կատեգորիա

«Նժդեհյան գաղափարախոսությունը մեր հասարակության համար շատ վտանգավոր է» միտքն արտահայտող անձը իրավունք չունի ԿԳՄՍ նախարարի տեղակալ հանդիսանալու

«Նժդեհյան գաղափարախոսությունը մեր հասարակության համար շատ վտանգավոր է» միտքն արտահայտող անձը իրավունք չունի ԿԳՄՍ նախարարի տեղակալ հանդիսանալու

Աննա Աղլամազյանը գրում է.

«Արարատ Միրզոյանն այսօրվա իր գրառման մեջ հիշատակում է Նժդեհի անունը․․․ Նա նշում է, որ նաև նժդեհյան գոյամարտի շնորհիվ է, որ մենք փրկվեցինք իսպառ բնաջնջումից։
 
Հուսով եմ՝ սրանք լոկ խոսքեր չեն։ Ուստի ակնկալում եմ, որ հաղթանակից հետո կվերանայվի ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի պաշտոնավարման հարցը։ Վերջինս իր ելույթներից մեկում նժդեհյան գաղափարախոսությունն ուղիղ տեքստով անվանում է ֆաշիստական և շարունակում․ «Նժդեհյան գաղափարախոսությունը մեր հասարակության համար շատ վտանգավոր է 21-րդ դարում, որովհետև այն հիմնված է աշխարհի հանդեպ ագրեսիվ կոնցեպցիայի, աշխարհից փակվելու և սեփական գերազանցությունը մնացյալ հասարակությունների նկատմամբ սահմանելու մոլուցքի վրա»։
 
Այսպիսի միտք արտահայտողն իրավունք չունի զբաղեցնել նման պատասխանատու պաշտոն։ Այս պաշտոնյան լիարժեք չի ընկալում նժդեհյան գաղափարախոսության բուն էությունը, իր խոսքում խեղաթյուրում է այն և մերժում է դրա կարևորությունը այսօրվա Հայաստանի համար․․․ Ա՛յն Հայաստանի, որ կենաց-մահու կռիվ է տալիս ցեղասպանական, ֆաշիստական ու ահաբեկչական հարձակման դեմ․․․»: