Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՔՊ֊ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը գրում է.
«Ես չեմ հերքելու, որ ես ուղտ չեմ։
Մշտապես կարծել եմ, որ կարիք չկա անդրադարձ կատարել հերյուրանքներին, բայց այս դեպքում կարծես թե «Ճշմարտության շարժումը» որոշել է ստի չափաբաժինը տարածել ոչ միայն իրենց հարող լրատվամիջոցներով, այլ նաև ոմն ԱՄՆ-ում գտնվող ֆեյսբուքյան օգտատիրոջ միջոցով։ Այսօր արդեն կեղծիքի շարժառիթը պարզ դարձավ։
Շարժման պարագլուխը որոշել է ստեր տարածել, թե իբր ես ու գործընկերիցս երկուսը հանդիսանում ենք նաև այլ երկրի քաղաքացի ՝ դրանով փորձելով արդարացնել իր իսկ երկքաղաքացի լինելու հանգամանքը ։ Այդքանը դեռ բավարար չէ, Վազգեն Գալստանյանը հորդորում է դատախազությանը այս առիթով վարույթ հարուցել։
Yerkir.am , Lurer.com, Ankakh.com, Hayeli.am, Armday.am, Իրավունք Թերթ, 168 Hours, politik.am նշված լրատվականների խմբագրություններից պահանջում եմ հերքում տեղադրել առ այն, որ ես հանդիսանում եմ այլ երկրի քաղաքացի։ Դա հերթական էժանագին սուտն է, որը, իհարկե, շատ է սազում այս #Ստի շարժման առաջնորդներին, բայց նաև հանդիսանում է սահմանադրության կոպիտ խախտում։
Ցանկանում եմ շեշտել․
ՀՀ սահմանադրություն հոդված 48
2. Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
ՀՀ սահմանադրություն հոդված 98
1. Պատգամավորի լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրան ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա մահվան, հրաժարականի դեպքերում:
Եթե Ձեր համար սահմանադրությունը թղթի կտոր է, որը շրջանցելը Ձեր քաղաքական հոր գործելաոճն է, ապա նույնը չփորձեք պիտակել մեզ։
Դիմում եմ նաև Երևանի մամուլի ակումբի դիտորդ մարմնին, մամուլի իրավապաշտպան կազմակերպություններին հստակ գնահատական տալ նշված լրատվամիջոցների զրպարտության դեպքերին։
Եթե հերքումները չտեղադրվեն, ստիպված եմ լինելու դատական հայցերով հանդես գալ»։
Հիշեցնենք՝ օրերս ԱՄՆ համայնքային գործիչ Սարգիս Զելվեյանը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորներ ունեն այլ պետությունների անձնագրեր: