Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ալիևն ու Էրդողանը պահանջելու են այս ողորմելիներից, սրանք էլ կատարելու են բոլոր հանձնարարականներն ու պահանջները։ Այս մասին Եռաբլուրում ընդգծեց ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը։
Անդրադառնալով Փաշինյանի Սյունիք կատարած այցին ու սահմանզատման մասին հայտարարություններին՝ Դանիելյանը կրկին շեշտեց, որ չկա սահմանազատում, կա՛ միակողմանի զիջում։ «Էդ գյուղերը, որ տվել են, մի միլիմետր ստացե՞լ են Ադրբեջանից։ Բերքաբերից զանգել են ինձ։ Այդտեղի սահմանապահները մոտեցել են ադրբեջանցի սահմանապահների ինչ-որ հրամանատարի ու հարցրել են՝ լճից այն կողմ մեր տարածքները, հողերը ե՞րբ եք տալու։ Ադրբեջանցիները ծիծաղել ու ծաղրել են՝ ասելով, որ հույս ունե՞ք, որ ձեզ մի միլիմետր հող պիտի տանք։ Ի՞նչ սահմանազատման մասին է խոսքը։ Գնացել են տարածքներն ուսումնասիրեն, որ հերթական հանձնումը կատարեն»։ Ընդդիմադիր պատգամավորը վստահ է, որ գործող իշխանությունն առաջիկայում կամ նոր զիջումներ է անելու կամ կապիտուլյացիա է ստորագրելու։ Դանիելյանի խոսքով՝ սրանք կառչած են իրենց աթոռներից, որ ՀՀ-ի վերջը տան և այն ուժերը, որոնք կանգնած են իրենց հետևում ու հովանավորում են այս գործընթացը, ատամներով են պահում նրանց ու չեն դատապարտում բռնաճնշումները։
Մանրամասն՝ տեսանյութում