կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-23 23:23
Քաղաքական

Այդ բոլոր տարածքներն ու գույքը մենք կորցրեցինք պաշտոնատար անձանց հանցավոր անգործության արդյունքում. Անուշավան Դանիելյան

Այդ բոլոր տարածքներն ու գույքը մենք կորցրեցինք պաշտոնատար անձանց հանցավոր անգործության արդյունքում. Անուշավան Դանիելյան

Եթե մի քանի հազար ոստիկաններին, որոնք այսօր զբաղված են վարչապետի անձին ժողովրդից պաշտպանելով, ժամանակին անհապաղ ուղարկեինք Սյունիք, մինչև մեր զինված ուժերի սահմանապահ զորքերի անցումը երկրի սահմանի պաշտպանությանը, (որը ի դեպ մինչ այսօր չի արվել), ստիպված չեինք լինի այդքան ռազմավարական, միջազգային և հանրապետական նշանակության ճանապարհներ, հողեր, կարևոր հանքավայրեր, բարձունքներ, արոտավայրեր, նույնիսկ դպրոց ու տներ զիջել թշնամուն, միայն այն պատճառով, որ պետությունը մեր գյուղացիներին թողեց մեն մենակ զինված թուրքերի դեմ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:

«Եթե մի քանի հազար ոստիկաններին, որոնք այսօր զբաղված են վարչապետի անձին ժողովրդից պաշտպանելով, ժամանակին անհապաղ ուղարկեինք Սյունիք, մինչև մեր զինված ուժերի սահմանապահ զորքերի անցումը երկրի սահմանի պաշտպանությանը, (որը ի դեպ մինչ այսօր չի արվել), ստիպված չեինք լինի այդքան ռազմավարական, միջազգային և հանրապետական նշանակության ճանապարհներ, հողեր, կարևոր հանքավայրեր, բարձունքներ, արոտավայրեր, նույնիսկ դպրոց ու տներ զիջել թշնամուն, միայն այն պատճառով, որ պետությունը մեր գյուղացիներին թողեց մեն մենակ զինված թուրքերի դեմ։ Այդ բոլոր տարածքներն ու գույքը մենք կորցրեցինք անպատասխանատու պաշտոնատար անձանց ՀԱՆՑԱՎՈՐ անգործության արդյունքում։ Այսինքն Հանցավոր անգործության պատճառով Հայաստանը կրել է տարածքային և գույքային կորուստներ, և պատկան մարմինները, մինչ այսօր քրեական գործ չեն հարուցել տվյալ անձանց նկատմամբ Սկսած Նախագահից ու Վարչապետից, որոնք Սահմանադրության և երկրի տարածքային ամբողջականության երաշխավորնն են, վերջացրած ՊՆ նախարարից, ԳՇ պետից, սահմանապահ զորքերի հրամանատարից... Փոխարենը գործեր են հարուցվել ու բերման են ենթարկվել անձիք (Գորիսի, Քաջարանի, Սիսիանի քաղաքապետները), որոնք կամավորական ջոկատների հրամանատարներն են ու պետական ինստիտուտների անգործության պայմաններում իրենց վրա են վերցրել երկրի պետական սահմանը թշնամուց պաշտպանելու ֆունկցիաները։

Ի դեպ ժամանակին ակնհայտ հանցագործության առկայության դեպքում գործ չհարուցելը նույնպես քրեօրեն պատժելի արարք է քրեական օրենսգրքի հանցավոր անգործության համապատասխան հոդվածի հիման վրա»։