Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Դեռևս դեկտեմբեր ամսին տեղեկացրել էինք, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր նախկին Վարդան Ուռուտյանը եւ իրավաբանական բաժնի պետ Մանվել Վարդանյանը գումարի բռնագանձման պահանջով տասնյակ դատական հայցեր են ներկայացրել իրենց նախկին ուսանողների դեմ, թվով 260 հոգու:
Ուսանողներն ունեցել են ուսման վարձավճարների գծով պարտքեր: Մեզ հայտնի դարձավ, որ այս պրակտիկան շարունակում է նաև Ուռուտյանի հաջորդը՝ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, և վերոնշյալ ուսանողների թիվը հասել է շուրջ 400-ի: Մի կողմից Ագրարային համալսարանը տարեկան ընդունում է 40-50 ուսանող, մյուս կողմից հարյուրներով դատական հայցեր է ներկայացնում նախկին ուսանողների դեմ: