|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արդեն մի քանի տարի ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց համար սահմանվել են նոր (տարեկան) պարտավորություններ կապված իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրեր:
Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը արդեն 2 տարի չի ներկայացնում իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը:
Ըստ ՀՀ օրենսդրության յուրաքանչյուր տարի իրական շահառուների վերաբերյալ հաստատում կամ փոփոխված տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունը 3 տարի անընդմեջ չկատարելու դեպքում ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն կարող է դիմել դատարան՝ իրավաբանական անձին լուծարելու պահանջով:
Հիշեցնենք, որ ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարողը Հրաչյա Զաքոյանն է, ով ջանք ու եռանդ չի խնայում ռեկտոր դառնալու հարցում, իսկ գլխավոր հաշվապահը չունի համապատասխանում որակավորում: