Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի` Մայր Աթոռի դեմ դատական հայցը դեկտեմբերի վերջին վարույթ է ընդունվել։ Հիշեցնենք, որ Ախոյանին պատկանող «Սպիտակ կամար» շինարարական ընկերությունն աշխատանքներ է կատարել կաթողիկոսի պատվերով, բայց չի վճարվել։ Մոտ 200 միլիոն դրամի մասին է խոսքը։
Մասնավորապես, աշխատանքներ են իրականացվել Գարեգին Առաջինի անվան աստվածաբանական կենտրոնի շենքում։ «Մեր պահանջն է՝ պարտադրել, որպեսզի մյուս կողմը ստորագրի ավարտական ակտը եւ վճարի մեր գումարները, մենք հանձնել ենք այդ շինությունը, փոքրիկ աշխատանք էր մնացել, ջրհորդանների մեջ լարեր պետք է անցկացվեին, որը հրաժարվում եմ անել, քանի որ վստահ չեմ, թե կվճարվեմ դրա համար»,- մեր լրագրողին հայտնել է Արագած Ախոյանը»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: