կարևոր
6355 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-02 00:06
Հասարակություն

Նախարարը բարձր կրթաթոշակից է խոսում, բայց Ագրարայինը մնացել է առանց ուսանողի․ դասախոս

«Ագրարային համալսարանն այսօր մնացել է առանց ուսանողի»,-Yerkir.am-ի հետ զրույցում նման մտահոգություն հայտնեց բուհի ֆիզիկայի դասախոս Գվիդոն Մատինյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ Ագրարայինի հետ կապված լրջագույն խնդիրները սկիզբ են առել 2019 թվականից, երբ համալսարանի ռեկտոր նշանակվեց Վարդան Ուռուտյանը։ Նշանակվելուն պես ռեկտորն առաջինը վերացրեց՝ առանց ընդունելության քննությունների բուհ ընդունվելու արտոնյալ կարգը, ինչի հետևանքով այս տարիների ընթացքում Ագրարային համալսարանում գրեթե դիմորդներ չկան։ Բացի այս, հենքային առարկաներն են հանվել ուսումնական ծրագրերից, կրճատվել  է պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպես նաև՝ դասաժամի տևողութունը հասցվել է 50 րոպեի։

 Այս ամենից զատ, Ագրարային համալսարանի 2-րդ մասնաշենքն է հանվել  վաճառքի, որով հետաքրքրված է Ֆրասիական համալսարանը։

Նշենք, որ Yerkir.am-ը բազմիցս անդրադարձել է Ագրարային համալսարանի հետ կապված գրեթե բոլոր աղմկահարույց խնդիրներին։

Այս և այլ մանրամասները՝ տեսանյութում։