Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերջերս ՔՊ-ական Ռուբէն Ռուբինեանը ԱԺ-ի ամբիւնից քննադատեց ՀՅԴ-ին, իբրեւ թէ ՀՅԴ-ն երբէք կողմ չի եղել Հայաստանի Անկախութեան գաղափարին։ Գիտակցելով, որ նման քննադատութիւնները դոյզն ինչ չեն դիմանայ ՀՅԴ պատմաքաղաքական փաստարկների հարուստ զինանոցին, այդուհանդերձ ցանկանում եմ ներկայացնել մի ուշագրաւ փաստ եւրոպական աղբիւրից։ Փաստ, համաձայն որի դեռ 1917թ․ ամռանը ՀՅԴ հիմնադիր՝ Ստեփան Զորեանը, Ռոստոմը (1867-1919թթ․) ինչպիսի ջանադրութեամբ էր բարձրացնում Հայաստանի Անկախութեան հարցը եւրոպական հարթակներում։
Ռոստոմը 1917թ․ ժամանել է Ստոկհոլմ, Սոցիալիստական երկրորդ ինտերնացիոնալի խորհրդաժողովին մասկացելու եւ հոլանդա-սկանդինաւեան կոմիտէի հետ հանդիպելու նպատակով։ Ահաւասիկ այս հանդիպման մասին ի՞նչ է խմբագրել «Åbo Akademi» եւ Գյոթեբորգի համալսարանների ընդհանուր պատմութեան պրոֆեսոր, ֆինլանդացի Հոլգեր Վայսը՝ հիմնուելով Ֆրեդրիկ Պետերսոնի վկայութիւնների վրայ․
«․․․ 1915թ․ հայերի տեղահանութիւնից եւ դրան յաջորդած ջարդերից յետոյ,- գրում է Վայսը,- հարցը արժանացավ միջազգային ուշադրութեան, եւ 1917-ին այն մտաւ Ստոկհոլմում ընթացող ժողովի ազգային անկախութեան օրակարգ։ Դաշնակցութեան (Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, ստեղծուած 1890թ․) առաջնորդ՝ սոցիալիստ Ստեփան Զօրեանը ժամանեց Ստոկհոլմ՝ հոլանդա-սկանդինաւեան կոմիտէի հետ քննարկելու հայ բնակչութեան վիճակը։
«․․․Եւ հուլիսի 26-ին Զորեանը հանդիպեց հոլանդա-սկանդինաւեան կոմիտէին: Նա հայ-թուրքական հարցը ներկայացրեց, որպէս «միջազգային հարց», որը կարօտ է լուծման՝ հաշուի առնելով թուրքական տարածքում հայ ժողովրդի ջարդերը։ Սա մասամբ լուծելու համար Զորյանը պահանջել էր ԼԻԱԿԱՏԱՐ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ (Complete Independence)՝ հիմնուած ազգային ինքնորոշման սկզբունքների վրայ։ (գլխագրով ընդգծումը մերն է - ԿԽ)»։
(Holger Weiss, Locating the Global - Spaces, Networks and Interactions from the Seventeenth to the Twentieth Century, 2020, pp. 302-303)
Ռուբէն Ռուբինեան, այս փաստը ուղղակի մէջ է բերուել եւրոպական աղբիւրից։ Հետեւաբար աւելի ուշադրութեամբ նկատի առէք, որ ՀՅԴ-ն, ի դէմս իր անզուգական ղեկավար՝ Ռոստոմի Հայաստանի ԼԻԱԿԱՏԱՐ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ հարցը բարձրացել է այն ժամանակ, երբ դեռ Հայաստանի անկախութեան կապակցութեամբ գոյութիւն չունէր որեւէ հեռանկար անգամ, էլ չեմ ասում գործնական որեւէ քայլ, եւ այն ժամանակ, երբ դեռ գոյութիւն չունէին Ազգերի Լիգայի կամ ՄԱԿ-ի նման միջազգային ատեաններ եւ կազմակերպութիւններ։
Լաւ յիշէ՛ք 1917թ․ ամռան անցուդարձերը Ստոկհոլմում, ու յետոյ նոր հնչեցրէք ձեր ֆանտազիաները․․․
ԻԻՀ Խորհրդարանի նախկին պատգամավոր (2012-2020թթ.),
պատմական գիտությունների թեկնածու