կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-18 12:35
Հասարակություն

Ստոկհոլմում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել

Ստոկհոլմում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել

Սեպտեմբերի 17-ին Ստոկհոլմի հանրային գրադարանում տեղի է ունեցել հայկական գրական-երաժշտական երեկո, որն անցկացվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային ընթերցումների շրջանակներում, հաղորդում է ԱԳՆ-ն:

Երեկոն կազմակերպվել էր Ստոկհոլմի միջազգային և հանրային գրադարանների կողմից՝ Շվեդիայում ՀՀ դեսպանության և Եվրոպայի հայերի համագումարի հետ համագործակցությամբ:

Բացման խոսքով հանդես է եկել Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը։

Հայտնի շվեդ դերասանուհի Իդա Յիլլենստենի կատարմամբ շվեդերեն ընթերցվել են Գրիգոր Զոհրապի ստեղծագործությունները, իսկ շվեդ գրող և թարգմանիչ Մաքս Էդենբորյի կատարմամբ ներկայացվել է Դանիել Վարուժանի և Սիամանթոյի քնարերգությունը։

Երեկոյի ընթացքում հնչել են կոմիտասյան մեղեդիներ շվեդահայ դուդուկահար Հայկ Հակոբյանի կատարմամբ։ Հեղինակների կենսագրությունները ներկայացրել և երեկոն վարել է Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանը, իսկ բանաստեղծությունները հայերեն բնօրինակից ընթերցել է Նենսի Խաչատուրյանը։