| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեկ զորակցական բազմամարդ ցույց է տեղի ունեցել Ստոկհոլմում՝ շվեդական խորհրդարանին կից տարածքում:
Շվեդահայությունն իր զորակցությունն է հայտնել վերջին օրերին Ադրբեջանի սանձազերձած աննախադեպ ագրեսիայի դեմ:
Yerkir.am-ի հետ զրույցում Շվեդիայում ՀՅԴ անդամ Սարգիս Դեկիրմենճյանը հայտնեց, որ Շվեդիայում ՀՅԴ կառույցի Հայկական Ընկերակցական միության համադրող մարմնի (Armeniska riksförbundet i Sverige) համատեղ ցույցը տեղի է ունեցել Ստոկհոլմի (Mynttorget) հրապարակում, այնեղել է հասարակության ուշադրության կենտրոնում:
Ցույցի նպատակն է եղել նեցուկ կանգնել Արցախի անվտանգությանը և հարգել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշման իրավունքի սկզբունքը:
Դեկիրմենճյանի խոսքով՝ Շվեդիայում ՀՅԴ երիտասարդական միության «Գարեգին Նժդեհ» և «Նիկոլ Դուման» խմբերն իրենց աշխույժ և եռանդուն մասնակցությունն են ցուցաբերել ցույցին՝ պարզելով պահանջատիրական պաստառներ, Հայաստանի և Արցախի դրոշներ:
Ցույցին մասնակցել են նաև տասնյակ ասորիներ:







